AM | RU | EN
USD
EUR
RUB

Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 109-րդ լիագումար նիստին և ներկայացրել «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով նախատեսվող փոփոխությունները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարութ յան տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ այս նստաշրջանում հաստատվելու է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Ողջունելով ներկաներին՝ արդարադատության նախարարն իր երախտագիտություն խոսքն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ մասնագիտական բարձրորակ աջակցության և համագործակցության համար:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նախագիծը մշակելու հիմքում եղել է մեկ հիմնարար սկզբունք՝ ազատականացնել Հայաստանում կուսակցությունների ձևավորման, գրանցման և գործունեության օրենսդրական կարգավորումները:

Նախարարը, ներկայացնելով նախագծի հիմնական փոփոխությունները, ընդգծել է, որ կուսակցության պետական գրանցման հարցում հետևել են ԵԱՀԿ-ի՝ նախկինում ներկայացված դիրքորոշմանը և նվազեցրել պետական գրանցման պահին անհրաժեշտ կուսակցության անդամների թիվը՝ հասցնելով 2000-ից մինչև 1000-ի:

«Կուսակցության տարածքային ներկայացվածության հարցում նախագծով սահմանել ենք առավել լիբերալ կարգավորումներ՝ ի համեմատություն գործող օրենքի: Այս հարցում ևս առաջնորդվել ենք հարցի վերաբերյալ նաև Վենետիկի հանձնաժողովի բազմիցս արտահայտած դիրքորոշմամբ»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը: Ներկայացնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ պատվիրակության հետ քննարկման արդյունքները` նախարարը նշել է, որ նախագծում սահմանվել է գենդերային հավասարության սկզբունքը, փոփոխվել են նախագծի կարգավորումներն այնպես, որ կուսակցություններին կարողանան անդամագրվել նաև քաղաքացիություն չունեցող անձինք և այլն:

Ամփոփելով խոսքը՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կրկին շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բոլոր գործընկերներին համատեղ կատարված աշխատանքի համար:

loading...
Լրահոս
Ադրբեջանի տարածած հերթական սուտը Ադրբեջանական կողմի կորուստների թվում է բրիգադի հետախուզության պետ. ՊԲ-ն հակառակորդի սադրանքի նոր ապացույցներ է հրապարակել Ադրբեջանական սադրանքներն այդ երկրի՝ 1991-1992թթ-ի քաղաքականության շարունակությունն են. քաղաքագետ Ճանապարհային ոստիկանությունը մեկ օրում մեքենաների համարանիշերը թաքցնելու տասնյակից ավելի դեպք է բացահայտել ՀՀ Նախագահի խոսքի ապացույցներն Ադրբեջանի այսօրվա կորուստներն են. Շարմազանով Երևանում կայացավ Ստեփանակերտի շրջափակման մասին պատմող «Պաշարվածները» ֆիլմի պրեմիերան Բաքուն միտումնավոր սրում է իրավիճակը. Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները բախումների հետևանքով լքել են բնակավայրերը Արտակ Զաքարյանը միջազգային հանրությունից ավելի կոշտ ու հասցեական արձագանք է ակնկալում Ադրբեջանի գործողություններին ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Պաղեստինի նախագահին ՊՆ-ն տարածել է շփման գծում Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը Վերջին 4 ամսվա ընթացքում ՊԵԿ համակարգից ազատվել 258 աշխատակից. Կարեն Կարապետյան Լիտվան հանդես է գալիս երկրում ամերիկյան զորքի մշտական ներկայության օգտին Երեւանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն Օլանդը Թրամփին հորդորել է բարեկամ երկրի նկատմամբ չցուցաբերել անվստահություն Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է Ադրբեջանական կողմը կրակ է արձակել Բաղանիսի արոտավայրերի ուղղությամբ Գյումրիում նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 152-ամյակը ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակները Շփման գծում այս պահին համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին միացած ուժերի կազմը Փետրվարի 27-ին տեղի կունենա ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի վկայագրերի հանձնման արարողությունը ՀՀ ԿԲ-ն գնաճի շեղման ռիսկերը 2017 թվականին գնահատում է նվազման ուղղությամբ Մեկնարկել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդրանիկ համաժողովը Իրանը պայմանավորվել է Ռուսաստանի հետ միջուկային վառելիքի արտադրության հարցում Պայթյուններ սիրիական Հոմս քաղաքում. կան տասնյակ զոհեր Աֆղանստանում ականն ընկել է դպրոցի վրա. երկու աշակերտ զոհվել է ԱԺ առաջիկա ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 877 ընտրող ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին Թուրքիան Գերմանիայից պահանջել է վերադարձնել 21 ահաբեկչի Սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան. Արծրուն Հովհաննիսյան Հայաստանի ՊՆ-ն կներկայացնի Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահն անհրաժեշտ է համարում շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին հատկացրեց հերթական համարները Գերմանիայի թուրքերը Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի դեմ քարոզարշավ են նախաձեռնել Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել ԿԸՀ-ն գրանցեց ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերին Բարզանին կոչ է արել Էրդողանին ազատ արձակել քրդամետ կուսակցության պատգամավորներին Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է. Դավիթ Բաբայան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan