ԱՄՆ-ն այլեւս պատրաստ չէ ապահովելու Եվրոպայի անվտանգությունը. Ժան Կլոդ Յունկեր

Եվրամիությունը պետք է հույսը սեփական հնարավորությունների վրա դնի Եվրոպայում անվտանգությունն ապահովելու հարցում, ԱՄՆ-ը դրան այլեւս պատրաստ չէ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

«Ես կարծում եմ, որ մենք ինքներս պետք է հոգ տանենք մեր սեփական անվտանգության մասին, քանի որ, անկախ (ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ) Թրամփի եւ նրա գործընկերների դիրքորոշումից, ԱՄՆ-ն այլեւս պատրաստ չէ ապահովելու Եվրոպայի անվտանգությունը: Այդ պատճառով մենք պետք է ինքներս դրանով զբաղվենք»,- ասել է Յունկերը՝ ելույթ ունենալով Մաաստրիխում:

Նրա ելույթը հեռարձակել է Եվրահանձնաժողովի տեսածառայությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում