Թուրքիայում ձերբակալված լրագրողների հարցով բողոքի ակցիա կկազմակերպվի

Թուրքիայում բանտարկված 146 լրագրողի վիճակի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների համաշխարհային օրը բողոքի ակցիա կկազմակերպեն Սիլիվրիի բանտի առջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle գործակալությունը:

Բողոքի ակցիային թվիթերյան օգտատերերն աջակցում են «Լրագրությունը հանցագործություն չէ» և «Ազատեք Թուրքիայի լրագրողներին» հեշթեգերով: Դեկտեմբերի 10-ին կայանալիք արարողությանը մասնակցելու են ներկայացուցիչների PEN International կազմակերպությունից, Միջազգային մամուլի ինստիտուտից (IPI), Թուրքիայի լրագրողական համայնքից, Թուրքիայի լրագրողական արհմիությունից, Ժամանակակից լրագրողների ընկերությունից, Թուրքիայի գրողների արհմիությունից, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Թուրքիայի ներկայացուցչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում