Ավանի մշակույթի տանը բացվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես

Ավան վարչական շրջանի մշակույթի տանը բացվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին և ձեռագործ աշխատանքների հեղինակներին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը նշել է, որ հատուկ կարիքներ ունեցող բոլոր երեխաներն այսուհետ ևս լինելու են Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, իսկ նման նախաձեռնությունները դառնալու են շարունակական` հնարավորություն ընձեռելով տաղանդավոր երեխաներին ներկայացնելու սեփական ձեռքերով պատրաստված աշխատանքները:

Ցուցահանդեսի ավարտին մասնակից երեխաներին տրվել են նվերներ: Միջոցառմանը սեփական ստեղծագործություններով են ներկայացել Երևանի համար 2, 6, 8, 11, 12, 14, 15,16-րդ հատուկ դպրոցների շուրջ 90 երեխաներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում