«Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կողմից վերանորոգվել է Գյումրու մանկապարտեզներից մեկը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը կից գործող «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կողմից վերանորոգվել է Գյումրու մանկապարտեզներից մեկը: «Ժպիտ» մանկապարտեզում վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2016թ. ամռանը: Նորոգվել են նախակրթարանի երկու խմբասենյակը, սանհանգույցները, կոյուղագծերն ու միջանցքները:

Ցուրտ ուանհրապույր խմբասենյակների փոխարեն այսուհետ սաներին դիամվորում են մանկապարտեզի պայծառ ու ջերմ սենյակները: Գյումրու համայնքապետարանի «Ժպիտ» նախակրթարանը մասնակի նորոգումների ենթարկվել էր, սակայն շենքն ուներ հիմնանորոգման կարիք:

Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախաձեռնությամբ, Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանի ջանքերով և կանադահայ բարերար Ռիչարդ Սևազլյանի ֆինանսական աջակցությամբ:

Դիվանագիտական ասոցիացիայինախագահ Նատալիա Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին այցելեց «Ժպիտ» մանկապարտեզ՝ վերանորոգման աշխատանքներից հետո ծանոթանալու նոր պայմաններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի,տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Տիկին Նալբանդյանը ներկա գտնվեց երեխաների մասնակցությամբ միջոցառման, Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների և դիվանագիտական ասոցիացիայի անդամների կողմից նվերներ հանձնեց մանկապարտեզի սաներին:

Նույն օրը «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյանին ընդունեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ողջունելով Նատալիա Նալբանդյանին՝ Սամվել Բալասանյանը երախտագիտություն հայտնեց Գյումրի քաղաքի «Ժպիտ» մանկապարտեզի մասնաշենքի վերանորոգման գործում դիվանագիտական ասոցիացիայի ջանքերի համար: Տիկին Նալբանդյանը նշեց, որ դիվանագիտական ասոցիացիան շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել Գյումրիում առկա խնդիրները և փորձելու է հնարավորությունների շրջանակներում աջակից լինել դրանց լուծմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում