Քննարկվել են տեղական ինքնակառավարման ոլորտի օրենքների նախագծերը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման ոլորտի օրենքների նախագծերի քննարկում որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Հայաստանի համայնքների միությունը, միջազգային մի շարք կազմակերպությունների փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի շուրջ 100 համայնքների ղեկավարներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկմանն անդրադարձ է կատարվել «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» և «Միջհամայնքային միավորումների մասին» ՀՀ օրենքների նախագծերին։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կարևորել է օրենքների նախագծերի շուրջ նման քննարկումների անցկացումը։ Օրենսդրական նախագծերի վերաբերյալ իրատեսական առաջարկների ներկայացումը փոխնախարարը հատկապես կարեւորել է դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովում կայանալիք լսումներին ընդառաջ նշել, որ դրանք քննարկման առարկա կարող են դառնալ նաեւ լսումների ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում