Ապօրինի ծառահատումների համար հաշվարկվել է 9,88 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Ապօրինի ծառահատումների համար հաշվարկվել է 9,88 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից դեկտեմբերի 5-9-ը ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 630 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել 9.88 մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից, Բուսական աշխարհի պահպանության ոլորտում կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 280 հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 9.88 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Լոռու մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 186 հատ ծառերի ապօրինի հատում և հաշվարկվել է 9573 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 81 ծառի վերաբերյալ հաշվարկված 6200 հազ. դրամ վնասի տվյալներն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին հետագա ընթացք տալու համար:

Շիրակի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 101.25 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման 2 դեպքերի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 130 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում և հաշվարկվել է 3 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Տավուշի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 205.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 393 հատ /221.7կգ/ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ /դեկտեմբերի 1-ից` 644հատ/515կագ//, Սևանա լճից դուրս են հանվել ձկնորսական ցանցեր և այնտեղ առկա ձկները՝ Երևանի տարածքային բաժնի կողմից կիրառված միջոցառումների արդյունքում առգրավվել է 163 հատ (105 կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, «Ձորակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ, Երևանի «Ն.Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոց», «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարան, Երևանի N1 տուն ինտերնատ և Հայ առաքելական եկեղեցի:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի արդյունքում առգրավվել է 142 հատ /65.5կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ, Երևանի «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ և «Երևանի N1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 48 հատ /32.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց: Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 30 հատ /12.2կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է «Ֆ.Նանսենի անվան երեխաների և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ:

Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 10 հատ /7 կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Վանաձորի մանկատուն: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում մթնոլորտի և ջրերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Ջրերի պահպանության ոլորտում Մթնոլորտի և ջրերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Վարչարարության և փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 15 վարչական տուգանքի որոշում 1.23 մլն.դրամ ընդհանուր գումարի չափով և վնասի փոխհատուցման 9 որոշում՝ 535 հազ.դրամ ընդհանուր գումարի չափով:

Սյունիքի մարզի «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության պոչատարի թափուկատարից տեղի է ունեցել արտահոսք, ինչի հետևանքով աղտոտվել է խողովակաշարի հարակից տարածքը: Փաստի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.95 մլն. դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում