Հալեպից խաղաղ բնակիչների տարհանման ընթացքում սիրիական զորքերը ժամանակավոր դադարեցրել են գրոհը

Հալեպից խաղաղ բնակիչների տարհանման ընթացքում սիրիական զորքերը ժամանակավոր դադարեցրել են գրոհը

Ռուսաստանի զինված ուժերը Հալեպում կազմակերպել են հումանիտար միջանցքով բնակչության զանգվածային տարհանումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը:

«Հաշտեցման ռուսական կենտրոնը կազմակերպել է Հալեպում հումանիտար միջանցքով խաղաղ բնակիչների դուրս բերման գործընթացը: Նրանք տեղափոխվել են առավել անվտանգ շրջաններ»,- ասված է ՌԴ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Դուրս բերված քաղաքացիները տեղակայվում են հատուկ հումանիտար կենտրոններում, որտեղ նրանք ապահովվում են սնունդով: Նրանց տրամադրվում է բժշկական օգնություն:

Խաղաղ բնակիչների դուրս բերման ընթացքում սիրիական զորքերը ժամանակավոր դադարեցրել են գրոհը Հալեպի ուղղությամբ: Այս մասին հաղորդել է Սիրիայում ՌԴ ՊՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Նա նշել է, որ Սիրիայի զինված ուժերը շարունակելու են ազատագրել Հալեպի արեւելյան հատվածը խաղաղ բնակիչներին դուրս բերելուց հետո: Զինյալները կոչնչացվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում