Ադրբեջանի քարոզիչների համար իրողությունների կեղծումն արդեն ընդունված միջոց է, իսկ «անմեղ գառ» ձևանալը՝ նպատակ. Սենոր Հասրաթյան

Ադրբեջանի քարոզիչների համար իրողությունների կեղծումն արդեն ընդունված միջոց է, իսկ «անմեղ գառ» ձևանալը՝ նպատակ. Սենոր Հասրաթյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանն առաջնագծում տիրող օպերատիվ իրադրության վերաբերյալ ադրբեջանական տեղեկատվությունը որակում է իրականությունից կտրված: «Հետևելով Ադրբեջանի պաշտպ անության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող օպերատիվ իրադրության վերաբերյալ, պարբերաբար տարածվող հաղորդագրություններին, համոզմունք է ստեղծվում, որ այդ երկրի տեղեկատվական համակարգն, իր սովորության համաձայն, գործում է ոչ թե իրականության, այլ երևակայության դաշտում:

Հերթական ապացույցը նույն այդ համակարգի կողմից այսօր տարածված ապատեղեկատվությունն է, ըստ որի իբր թե հայկական կողմն օրվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 43 անգամ՝ կիրառելով նաև 60մմ-ոց ականանետեր: Թե որտեղից է ադրբեջանական վայ քարոզիչների գլխում անընդհատ ծագում հենց 60մմ-ոց, այլ ոչ, ասենք՝ 82 կամ 120մմ-ոց ականանետերի, իսկ գուցե թե նաև հաուբիցների կիրառման միտքը, առնվազն անհասկանալի է…

Բայց, որ հարևան երկրի քարոզիչների համար իրողությունների կեղծումը արդեն ընդունված միջոց է, իսկ «անմեղ գառ» ձևանալը՝ նպատակ, դա միանշանակ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հասրաթյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում