ՀՀ եւ ԼՂՀ նախագահները ներկա են գտնվել նոր զորանոցի եւ մի շարք այլ օբյեկտների բացմանը

ՀՀ եւ ԼՂՀ նախագահները ներկա են գտնվել նոր զորանոցի եւ մի շարք այլ օբյեկտների բացմանը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին այցելել են ԼՂՀ հյուսիսարեւելյան շրջանում տեղակայված մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայությանը եւ տիրող իրավիճակին:

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահները դիտել են տարբեր ստորաբաժանումների ուսումնական պարապմունքները, ներկա են գտնվել նոր զորանոցի եւ մի շարք այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում