Հալեպից մեկ օրում դուրս են բերել 13 հազարից ավելի բնակիչների

Հալեպից մեկ օրում դուրս են բերել 13 հազարից ավելի բնակիչների

Հալեպի՝ զինյալների հսկողության տակ մնացող շրջաններից, Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ, մեկ օրում դուրս են բերվել 13 հազարից ավելի բնակիչներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտնել է կենտրոնի ներկայացուցիչը:

«Մեկ օրվա ընթացքում Հալեպի՝ զինյալների հսկողության տակ մնացող շրջաններից, Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ, դուրս են բերվել 13 հազար 346 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 5 հազար 831 երեխա: Զենքը վայր են դրել եւ քաղաքի արեւմտյան մաս են եկել 728 զինյալներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում