Սիրիական զորքերը նահանջից առաջ տարահանել են Պալմիրայի բնակիչների մեծ մասին

Սիրիական զորքերը նահանջից առաջ տարահանել են Պալմիրայի բնակիչների մեծ մասին

Սիրիական բանակը Պալմիրան իր վերահսկողության տակ կվերադարձնի ամենամոտ ժամանակներս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբրի 11-ին այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին հայտարարել է Հոմսի նահանգապետ Թալալ ալ Բառազին, նահանգ, որտեղ գտնվում է քաղաքը:

«Զինյալների ճեղքումը Պալմիրայում ոչ մի կերպ չի անդրադառնա Հալեպում եւ Դամասկոսի մերձակայքում կառավարական զորքերի գործողությունների վրա»,– հավաստիացրել է ալ Բառազին՝ հավելելով, որ Պալմիրայի գրավումը սոսկ նրանց ժամանակավոր հաջողությունն է, ովքեր աջակցում են ահաբեկիչներին:

Նահանգապետի խոսքով՝ ԻՊ-ն Ռաքայից եւ Դեր Զորից, ինչպես նաեւ Իաքից տեղափոխել է շուրջ հինգ հազար թվաքանակով օգնական ուժեր, սակայն սիրիացի զինվորականները շարունակում են մարտնչել, եւ զինյալները կորուստներ են կրում:

Նաեւ Հոմսի նահանգի ղեկավարը պատմել է, որ կառավարական զորքերը տարահանել են Պալմիրայի բնակիչների շուրջ 80 տոկոսին:

Դեկտեմբերի 11-ին ավելի վաղ հայտնի է դարձել, որ ահաբեկիչները լիակատար վերահսկողություն են հաստատել Սիրիայի Թամդոր քաղաքի նկատմամբ, որի ծայրամասում են գտնվում Պալմիրայի ավերակները: Ավելի ուշ Թալալ ալ Բառազին հավաստել Է, որ Սիրիայի կառավարական բանակը լքել է Պալմիրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում