Էշթոն Քարթերը Իրաքյան Քրդստանի ղեկավարի հետ քննարկել է Մոսուլի ազատագրման գործողությունը

Էշթոն Քարթերը Իրաքյան Քրդստանի ղեկավարի հետ քննարկել է Մոսուլի ազատագրման գործողությունը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը եւ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության ղեկավար Մասուդ Բարզանին քննարկել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից Մոսուլի ազատագրման գործողության զարգացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի տեղեկագրում հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուկը:

Նրա խոսքով՝ արծարծվել է քրդական աշխարհազորի «հանգուցային դերը» ԻՊ-ի դեմ հարձակման ընթացքում: Խոսվել է նաեւ Իրաքի կենտրոնական կառավարության եւ քրդական ինքնավարության միջեւ «աննախադեպ համագործակցության» մասին:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Քարթերը չհայտարարված այցով ժամանել է Իրաք: Ինչպես ճշտել են Պենտագոնում, դա նրա վերջին այցն է Իրաք ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի կարգավիճակում: Քարթերը հունվարի 20-ին պաշտոնաթող կլինի Բարաք Օբամայի կաբինետի հետ միասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում