Իրանը 80 Boeing-ի գնման համաձայնագիր է ստորագրել

Իրանը 80 Boeing-ի գնման համաձայնագիր է ստորագրել

 Իրանի Iran Air պետական ավիափոխադրողը 80 մարդատար ինքնաթիռ գնելու համաձայնագիր է ստորագրել Boeing ավիակոնցեռնի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Գործարքը, որը նախատեսված է 10 տարվա համար, ներառում է 737 MAX 8 նորագույն մոդելի 50 ինքնաթիռների, 777-300 ER 15 ինքնաթիռների, ինչպես նաեւ 15 լայնաֆյուզելյաժային «Բոինգ» 777-9-ի ձեռքբերում:

Սա խոշորագույն ամերիկա-իրանական գործարքն է 1979 թվականի Իսլամական հեղափոխության ժամանակներից:

Boeing ընկերությունը հաստատել է, որ ներկայում 16,6 մլրդ դոլար գնահատվող գործարքը հավանության է արժանացել ԱՄՆ-ի կառավարության կողմից:

Առաջին ինքնաթիռը պետք է Թեհրանին մատակարարվի 2018 թվականին:

«Համաձայնագիրը կօգնի տասնյակ հազարավոր աշխատատեղեր պահպանել ԱՄՆ-ում, որոնք ուղղակիորեն կապված են 777-300ER «Բոյինգների» արտադրության եւ մատակարարման հետ, եւ գրեթե 100 հազար աշխատատեղ ապահովել ԱՄՆ-ի ավիաինդուստրիայում, որոնք անհրաժեշտ են այդ պատվերը կատարելու համար»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում