Ֆրանսիայի կրթության նախկին նախարարն իր թեկնածությունը կառաջադրի նախագահական ընտրություններում

Ֆրանսիայի կրթության նախկին նախարարն իր թեկնածությունը կառաջադրի նախագահական ընտրություններում

Ֆրանսիայի կրթության նախկին նախարար, Եվրախորհրդարանի պատգամավոր Վենսան Պեյոնը հայտարարել Է, որ իր թեկնածությունն առաջադրելու Է 2017 թվականի նախագահական ընտրություններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին քաղաքական գործիչը հայտնել Է դեկտեմբերի 11-ին Twitter-ի իր Էջում:

Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ «Հիանալի դաշինքի» միակ թեկնածուն Է: 2017 թվականի հունվարին նա կմասնակցի սոցիալիստների ու կանաչների փրայմերիզներին, որոնք կորոշեն նախագահի միասնական թեկնածուին: Պեյոնի հետ կմրցակցեն Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանյուել Վալսը, ինչպես նաեւ նախկին նախարարներ Առնո Մոնտեբուրը եւ Բենուա Ամոնը:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի ապրիլին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում