Վադիմ Կրասնոսելսկին հաղթանակ է տարել Մերձդնեստրի նախագահական ընտրություններում
12/12/2016 14:23
Նմանատիպ
Մերձդնեստրի խորհրդարանի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին արդեն առաջին փուլում հաղթանակ է տարել չճանաչված հանրապետության նախագահի ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:
«Ընտրությունների արդյունքներով՝ Վադիմ Կրասնոսելսկին ընտրվել է Մերձդնեստրի նախագահ՝ ստանալով ձայների 62 տոկոսից փոքր-ինչ ավելին: Նրա մրցակիցը՝ հանրապետության գործող ղեկավար Եվգենի Շեւչուկը, 28 տոկոսից փոքր-ինչ պակաս ձայներ է ստացել»,– ճշտել են ԿԸՀ-ում, որն ավարտել է ձայների հաշվումը եւ մտադիր է ավելի ուշ հրապարակել ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները:
ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 59,16 տոկոս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում