Խորհրդարանը գլխավորող կանանց թիվը գրեթե եռակի աճել է 11 տարվա ընթացքում

Խորհրդարանը գլխավորող կանանց թիվը գրեթե եռակի աճել է 11 տարվա ընթացքում

Աշխարհի խորհրդարանների կին-խոսնակների թիվը 2005 թվականից ի վեր 19-ից ավելացել է մինչեւ 52: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 12-ին հայտնել է միջխորհրդարանական միության նախագահ Սաբեր Շուդրին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում ելույթ ունենալով խորհրդարանների կին-խոսն ակների միջազգային համաժողովի բացմանը:

«Խորհրդարանի կին-խոսնակների համաժողովը 2005 թվականին դրա առաջին անցկացման պահից ի վեր դարձել է խորհրդարանականների իսկական գլոբալ գագաթնաժողով՝ հաշվի առնելով այն, որ 11 տարվա ընթացքում աշխարհում խորհրդարանների կին ղեկավարների թվաքանակը 19-ից հասել Է 52-ի»,- ասել է Շուդրին:

Նա նշել է, որ այժմ խորհրդարանականները գլոբալ օրակարգ են ձեւավորում կառավարությունների համար, եւ համաժողովի մասնակիցների առջեւ ծառացած է«ճանապարհային քարտեզ» պատրաստելու խնդիրը՝ միջխորհրդարանական համագործակցության առաջշարժման եւ օրենսդիր ու գործադիր իշխանությունների միջեւ կոոպերացիայի համար:

Դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիում բացվել է խորհրդարանների կին-խոսնակների երկօրյա 11-րդ միջազգային համաժողովը՝ օրենսդիր ժողովների եւ միջխորհրդարանական միավորումների շուրջ 50 ղեկավարների, ինչպես նաեւ կին-գիտնականների, քաղաքագետների եւ հետազոտողների մասնակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում