Ռենցին հաջողություն է մաղթել Ջենտիլոնիին

Ռենցին հաջողություն է մաղթել Ջենտիլոնիին

Իտալիայի վարչապետի պաշտոնը թողած Մատեո Ռենցին ենթադրել է, որ երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա ասել է Quotidiano Nazionale թերթին տված հարցազրույցում:

«Հաջորդ ընտրությունները, ենթադրաբար, կկայանան հունիսին»,– ասել է Ռենցին:

Նա հաջողություն է մաղթել Պաոլո Ջենտիլոնիին, որը կառավարության ձեւավորման մանդատ է ստացել նրա պաշտոնաթողությունից հետո:

Ջենտիլոնին, ինչպես սպասվում է, խորհրդարանական խմբերի հետ կոնսուլտացիաներից հետո կներկայացնի նախարարների ցուցակը: Ինչպես նշում է ANSA գործակալությունը, դեկտեմբերի 13-ին կարող է տեղի ունենալ նոր կաբինետի երդմնատվությունը: Դրան պետք է նախորդի խորհրդարանի հաստատումը վստահության քվե հայտնելու միջոցով: Ամենայն հավանակությամբ, նոր կառավարությանը կպաշտպանի խորհրդարանական նույն մեծամասնությունը, որն աջակցում էր Ռենցիին:

Ընդդիմադիր «Հինգ աստղերի շարժումը» եւ «Հյուսիսի լիգան» հրաժարվել են Ջենտիլոնիի հետ հանդիպումից: Նրանք պնդում են ընտրությունների շուտափույթ անցկացումը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում