Թուրքական զինուժը նոր հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում

Թուրքական զինուժը նոր հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում

Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» գործողության շրջանակում նոր հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործողությունը:

Թուրքական կողմի տվյալներով` ոչնչացվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող 138 թիրախ:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում