Մեծ Բրիտանիայում վեց մարդ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Մեծ Բրիտանիայում վեց մարդ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Մեծ Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները վեց մարդու են ձերբակալել ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով: Հյուսիսարեւելյան Անգլիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման ներկայացուցչի հաղորդագրության համաձայն, 22-ից մինչեւ 36 տարեկան չորս տղամարդ է ձերբակալվել Դերբի քաղաքում, եւս մեկը՝ Բերթոն-ապոն-Թրենթ քաղաքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Բացի այդ, Լոնդոնում 32-ամյա մի կին է ձերբակալվել ահաբեկչական գործողությունների հնարավոր նախապատրաստման վերաբերյալ տվյալների կապակցությամբ: Խուզարկություններ են անցկացվել վեց հասցեներով:

«Մենք բնակչությանը հորդորում ենք զգոնություն պահպանել»,- հակաահաբեկչական ստորաբաժանման հայտարարությունը մեջբերել է Reuters գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում