Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ գլխավոր հյուպատոսն այցելել է Պոլսո պատրիարքարան

Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ գլխավոր հյուպատոսն այցելել է Պոլսո պատրիարքարան

Թուրքիայում Միացյալ Նահանգների նորանշանակ գխավոր հյուպատոս Ջենիֆեր Դեյվիսը դեկտեմբերի 12-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին պատրիարքարանից, նրան ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Թուրքիայում դիվանագիտական առաքելության անցած ամերիկացի դիվանագետը ցանկություն է հայտնել ծանոթանալ հայկական համայնքի հոգևոր կենտրոնին:

Աթեշյանը, շնորհակալություն հայտնելով այցելության համար, հակիրճ տեղեկություններ է փոխանցել Պատրիարքական Աթոռի, հայկական համայնքի մասին: Նա հաջողություններ է մաղթել դիվանագիտական նոր պաշտոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում