Թրամփը հանդիպում կունենա առաջատար տեխնոլոգիական կորպորացիաների ղեկավարների հետ. WSJ

Թրամփը հանդիպում կունենա առաջատար տեխնոլոգիական կորպորացիաների ղեկավարների հետ. WSJ

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում կանցկացնի երկրի հիմնական տեխնոլոգիական կորպորացիաների ղեկավարների հետ, որոնց թվում են՝ Tesla Motors-ի եւ SpaceX-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասքը եւ Apple-ի ղեկավար Թիմ Քուկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Wall Street Journal-ին:

Հրատարակության տվյալներով՝ հանդիպմանը, որը դեկտեմբերի 14-ին տեղի կունենա Նյու Յորքում, նաեւ ներկա կլինեն Facebook-ի օպերատիվ ղեկավար Շերիլ Սենդբերգը, Microsoft-ի ղեկավար Սաթիա Նադելան, Google-ի սեփականատեր Alphabet կորպորացիայի ղեկավար Լարի Փեյջը, ինչպես նաեւ Alphabet-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը: Նշվում է, որ հանդիպման կազմակերպիչը դարձել է Paypal վճարումների համակարգի հիմնադիրներից մեկը եւ Թրամփի անցումային թիմի անդամ Փիթեր Թիլը: Հանդիպման օրակարգը մնում անորոշ:

Ինչպես նշում է թերթը, «Մասքի բիզնեսի եկամուտներն առավելապես կախված են ԱՄՆ-ի կառավարությունից, քան տեխնոլոգիական ընկերությունների մեծամասնությունից»:

Նախընտրական արշավի ընթացքում Թրամփը հայտարարում էր, որ իր ընտրվելուց հետո Apple ընկերությունը եւ ամերիկյան մյուս արտադրողները կսկսեն իրենց արտադրանքն ստեղծել ԱՄՆ-ում: Նա խոստացել Է «ապրանքների արտադրություն սկսել երկրում եւ ստեղծել աշխատատեղեր, որոնք լավ են մեր երկրի համար», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում