Մամեդյարովը Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ խոսել է ԼՂ հակամարտության մասին

Մամեդյարովը Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ խոսել է ԼՂ հակամարտության մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ինտենսիվության վերաբերյալ:

Ավելի վաղ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահին ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում