Ադրբեջանի պետական պարտքը գերազանցել է ՀՆԱ-ի 35 տոկոսը

Ադրբեջանի պետական պարտքը գերազանցել է ՀՆԱ-ի 35 տոկոսը

Ադրբեջանի պետական պարտքը` կապված լրացուցիչ փոխառության եւ ազգային արժույթի արժեզրկման հետ շարունակում է մեծանալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի պետական պարտքը անցել է 35 տոկոսը: 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմել է 7 միլիարդ 651 մլն դոլար, ինչը հավասար է 13 մլրդ 336 մլն մանաթի: Վերջին 9 ամիսներին Ադրբեջանի արտաքին պարտքը աճել է 744 մլն դոլարով:

Ադրբեջանի արտաքին եւ ներքին պարտքը միասին կազմում են 20 մլրդ 633 մլն մանաթ:

Մինչեւ ընթացիկ տարվա վերջ Ադրբեջանում կանխատեսվել է 58,8 մլրդ մանաթի ՀՆԱ, եւ այս ցուցանիշի համաձայն` Ադրբեջանի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 35 տոկոսից ավելին:

Ադրբեջանի ազգային արժույթի նախորդ 3 ամսիներին համապատասխան արժեզրկվելու պարագայում Ադրբեջանի պետական պարտքը մինչեւ 2016 թվականի ավարտը կարող է անցնել այդ երկրի ՀՆԱ-ի 40 տոկոսը:

Ադրբեջանում դեկտեմբերի 12-ին դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կազմել է 17,430 մանաթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում