Սիրիայի խնդրով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարց ԵՄ-ն չի քննարկել. Մոգերինի
Նմանատիպ
Եվրոպական միությունը չի քննարկում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը Սիրիայում նրա գործողությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո:
«Մենք այս հարցով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարց չենք քննարկել: ԵՄ անդամ որևէ երկիր նման առաջարկով հանդես չի եկել»,- ասել է Մոգերինին:
Ավելի վաղ, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ ԵՄ-ի համար պարտություն կլիներ Ուկրաինայում ճգնաժամի պատճառով Ռուսաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցների վերանայումն այն պահին, երբ Ռուսաստանն աջակցում է Ասադի ուժերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում