Անտոնիո Գուտերեշի երդմնակալության արարողությունը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Անտոնիո Գուտերեշի երդմնակալության արարողությունը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի երդմնակալության արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրաժեշտի ելույթով հանդես է եկել նաև կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:

«Իմ աշխատանքի ու ծառայության ամեն օրվա ընթացքում ՄԱԿ-ի հանդեպ իմ գնահատանքն ավելի է աճել: Անցած տաս տարիների ընթացքւմ ինձ համար պաիվ էր աշխատել բազմաթիվ խիզախ, նվիրված ու տաղանդավոր տղամարդկանց ու կանանց հետ միասին»,- ընդգծել է Բան Կի-Մունը:

Հոկտեմբերի 13-ին Գուտերեշն ընտրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում և իր պարտականությունների կատարմանը կանցնի 2017թ-ի հունվարի 1-ին:

Ընտրվելուց հետո Գուտերեշն այցելել է մի շարք մայրաքաղաքներ, մասնավորապես Լոնդոն, Փարիզ, Պեկին, Վաշինգտոն և Մոսկվա:

Գուտերեշը 1995-2002 թվականներին Պորտուգալիայի վարչապետն էր, իսկ 2005-2015 թվականներին` փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում