Իտալիայի նոր կառավարությունը երդում Է տվել

Իտալիայի նոր կառավարությունը երդում Է տվել

Իտալիայի նախարարների նոր խորհուրդը՝ Պաոլո Ջենտիլոնիի գլխավորությամբ, դեկտեմբերի 12-ի երեկոյան երդում Է տվել երկրի նախագահ Սերջո Մատարելայի ներկայությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղական հեռուստատեսությունը:

Սպասվում Է, որ արդեն դեկտեմբերի 13-ին կառավարության կազմի հաստատման հարցը կքննարկվի խորհրդարանում: Երկուշաբթի ավելի վաղ Ջենտիլոնին հայտնել Է Իտալիայի նոր կառավարության կազմը:

Նախարարների կաբինետում իրենց պաշտոնները պահպանել են նախարարների մեծամասնությունը, որոնք աշխատում Էին Ջենտիլոնիի նախորդի՝ Մատեո Ռենցիի վարչապետության օրոք: Այսպես, Պիեռ Կարլո Պադոանը մնացել Է Էկոնոմիկայի նախարար, Անդրեա Օռլանդոն՝ արդարադատության նախարար, Ռոբերտա Պինոտին՝ պաշտպանության նախարար: Արտաքին գործերի նախարարի պաշտոնը, որը մինչեւ վերջերս զբաղեցնում Էր Ջենտիլոնին ինքը, այժմ կզբաղեցնի Անջելինո Ալֆանոն, որն ավելի վաղ ղեկավարում Էր ՆԳ նախարարությունը: Ներքին գործերի նախարար Է նշանակվել Մարկո Միննիտին:

Իտալիայի նախորդ վարչապետ Մատեո Ռենցին պաշտոնաթող Է եղել Սահմանադրության փոփոխման շուրջ հանրաքվեում պարտություն կրելուց հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում