Ռուսաստանը պատրաստ Է անցնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման ճանապարհի իր մասը. Պուտին

Ռուսաստանը պատրաստ Է անցնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման ճանապարհի իր մասը. Պուտին

Ռուսաստանը պաշտպանում Է ռուս-ամերիկյան հարաբերությունները բարելավելու ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի տրամադրվածությունը եւ պատրաստ Է անցնել ճանապարհի իր մասը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Nippon TV հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է դեկտեմբերի 13-ին:

«ԱՄՆ-ի ընտրված նախագահը հրապարակավ հանդես Է գալիս ռուս-ամերիկյան հարաբերությունների նորմալացման օգտին, մենք չենք կարող դրան չաջակցել: Մենք, բնականաբար, պաշտպանում ենք դա, պատրաստ ենք անցնել ճանապարհի մեր մասը»,-նշել Է նա:

«Մենք դեռ պետք Է հասկանանք՝ ինչպես Է նա բացահայտելու ԱՄՆ-ի մեծությունը վերադարձնելու իր թեզիսը»,-հավելել Է Ռուսաստանի նախագահը: «Հուսով ենք, որ այստեղ խնդիրներ չեն լինի մեր համագործակցության զարգացման համար»,-ասել Է Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում