Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել Է ՄԱԿ-ին՝ պարզել Հալեպի իրադրությունը

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հորդորել Է ՄԱԿ-ին՝ պարզել Հալեպի իրադրությունը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն հորդորել Է ՄԱԿ-ին՝ անհապաղ օգտագործել բոլոր մեխանիզմները եւ լույս սփռել սիրիական Հալեպում տեղի ունեցող իրադարձությունների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

«Անհրաժեշտ Է լույս սփռել Հալեպի խաղաղ բնակիչների տառապանքների վրա: Ես ՄԱԿ-ին հորդորում եմ՝ առանց հապաղելու օգտագործել այն մեխանիզմները, որոնք թույլ կտան պարզել Հալեպում տիրող իսկական վիճակը, որպեսզի միջազգային հանրակցությունն այդ հանցագործություններն առանց պատժի չթողնի»,-հայտարարել Է Էյրոն:

Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ Է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Հալեպում խաղաղ բնակչության շրջանում զոհերի վերաբերյալ հաղորդագրությունների պատճառով:

Սիրիական բանակն ավելի վաղ հարձակում Է ծավալել Հալեպի արեւելյան շրջաններում, որոնք գտնվում Էին զինյալների հսկողության տակ: Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը դեկտեմբերի 13-ին հայտնել Է, որ սիրիական իշխանություններն ամբողջովին վերահսկում են Հալեպի տարածքի ավելի քան 98 տոկոսը, այսպիսով, քաղաքի արեւելյան մասի թաղամասերի ընդհանուր տարածքը, որտեղ զինյալներ են մնում, չի գերազանցում երեք քառակուսի կիլոմետրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում