Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկելու են Հալեպի իրադրությունը. Reuters

Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկելու են Հալեպի իրադրությունը. Reuters

Ռուսաստանը եւ Թուրքիան պլանավորում են դեկտեմբերի 14-ին հանդիպում անցկացնել սիրիական Հալեպի իրադրության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան թուրքական աղբյուրի:

Գործակալությունը նշում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի միջանցքների բացման հնարավորությունը զինյալների եւ խաղաղ քաղաքացիների դուրս գալու համար, ինչպես նաեւ զինադադարի ռեժիմի հաստատումը:

Աղբյուրը նաեւ հայտնել է, որ Անկարան ՌԴ-ի, Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Պարսից ծոցի երկրների հետ համագործակցում է Հալեպից զինյալներին դուրս բերելու հարցի շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում