Իրանի նախագահը կայցելի Մոսկվա

Իրանի նախագահը կայցելի Մոսկվա

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ընդունել Է Մոսկվա այցելելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Իրանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:

«Պուտինը Թեհրան կատարած վերջին այցի ընթացքում Ռոուհանիին հրավիրվել Էր այցելել Մոսկվա, Ռոուհանին ընդունել Է այդ հրավերը: Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները պետք Է համաձայնեցնեն այդ ուղեւորության ամսաթիվը»,- նշել Է Վաեզին՝ ամփոփելով ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի Թեհրանում կայացած նիստի արդյունքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում