ԵԱՏՄ-ն եւ Իրանը ԱԱԳ-ի շուրջ բանակցություններ սկսելու որոշում կընդունեն դեկտեմբերի 26-ին

ԵԱՏՄ-ն եւ Իրանը ԱԱԳ-ի շուրջ բանակցություններ սկսելու որոշում կընդունեն դեկտեմբերի 26-ին

Եվրասիական տնտեսական միությունը եւ Իրանը ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ սկսելու որոշում կընդունեն 2016 թվականի դեկտեմբերի 26-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ Թեհրանում ելույթ ունենալով ռուս-իրան ական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում: Նովակը հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նոյեմբերի 30-ի նիստում ԵԱՏՄ-ի անդամ բոլոր պետությունները հավանություն են տվել Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելուն:

«Պետությունների ղեկավարների կողմից պլանավորվում է համապատասխան որոշում ընդունել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որը ծրագրված է դեկտեմբերի 26-ին… Դժվար է գերագնահատել այդ համաձայնագրի նշանակությունը. հեռանկարում դա նոր մակարդակի կհասցնի Ռուսաստանի եւ Իրանի փոխադարձ առեւտուրը»,- ասել է Նովակը:

Նա նաեւ նշել է, որ ՌԴ-ին եւ Իրանին հաջողվել է այս տարի երկկողմ ապրանքաշրջանառությունն անցած տարվա համեմատությամբ ավելացնել 80 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում