Իրանը կարող Է ձեռնամուխ լինել նավերի միջուկային ուժային կայանքի մշակմանը

Իրանը կարող Է ձեռնամուխ լինել նավերի միջուկային ուժային կայանքի մշակմանը

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարգադրել Է երկրի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիին՝ ձեռնամուխ լինել նավերի համար ծովային միջուկային ուժային կայանքի մշակմանը ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) հնարավոր խախտման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռոուհանին ավելի վաղ ԱՄՆ-ին սպառնացել Է պատասխան միջոցներով, եթե Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ստորագրի Իրանի նկատմամբ պատժամիջոցների երկարացման մասին օրենքը: Ռոուհանիի հայտարարությունը հնչել Է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները տասը տարով երկարացնելու վերաբերյալ օրենքն ստորագրելու Օբամայի պլանների ֆոնին, որն ընդունվել Է Կոնգրեսի զույգ պալատների կողմից:

Իրանի նախագահն այն կարծիքին Է, որ ԱՄՆ-ի մտադրությունները խախտում են իր միջուկային ծրագրի շուրջ ավելի վաղ ընդունված համաձայնագիրը, որը նախատեսում Է Իրանի նկատմամբ սահմանված մի շարք պատժամիջոցների վերացում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին

Հետևեք մեզ նաև Telegram-ում