Հարկային համաներման բաղադրիչներից մեկի շրջանակներում 4300 անհատ ձեռնարկատեր ազատվելու է հարկային բեռից

Հարկային համաներման բաղադրիչներից մեկի շրջանակներում 4300 անհատ ձեռնարկատեր ազատվելու է հարկային բեռից

ՀՀ կառավարության հավանության արժանացած օրենքների նախագծերի փաթեթով առաջարկված հարկային համաներման բաղադրիչներից մեկը վերաբերվում է նվազագույն եկամտահարկի և սոցիալական վճարների պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին:

Դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը եկամտահարկի և սոցիալական ապահովագրության վճարումների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերն հարկային համաներման շրջանակներում ազատվում են այդ գումարների վճարումներից և դրանց նկատմամբ չհաշվարկված տույժ և տուգանքներից:

«Օրենքի նախագծով նախատեսվում է, որ այդ անձիք ազատվելու են ինչպես մայր գումարների, այնպես էլ դրա նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների վճարումից: Խոսքն այս պարագայում վերաբերում է շուրջ 4300 անհատ ձեռնարկատերերի, ովքեր ազատվելու են այդ հարկային բեռից, իսկ եկամտային ազդեցությունը կարող է կազմել մինչև 800 մլն դրամ»,- ասաց Միրումյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում