Մոսկվան եւ Անկարան Հալեպում զինադադարի համաձայնության երաշխավորներ են դարձել. The Guardian

Մոսկվան եւ Անկարան Հալեպում զինադադարի համաձայնության երաշխավորներ են դարձել. The Guardian

Ռուսաստանը եւ Թուրքիան հանդես են գալիս Արեւելյան Հալեպից խաղաղ բնակիչների եւ ընդդիմության զինյալների դուրսբերման համաձայնագրի կատարման երաշխավորներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 13-ին հայտնել է The Guardian-ը: Տեղեկատվությունը հրատարակությանը հավաստել են Թուրքիայի կառավարության եւ սիրիական ընդդիմության ղեկավարության աղբյուրներ:

The Guardian-ի տվյալներով՝ համաձայնությունն արդեն մտել է ուժի մեջ:

Ավելի վաղ Սիրիայի զինվորական հրամանատարությունում հաստատել են Հալեպում հրադադարի շուրջը համաձայնության ձեռքբերումը: «Ալ Ջազիրա» միջարաբական հեռուստաալիքը հայտնել է, որ համաձայնագրի պայմանները ենթադրում են «խաղաղ քաղաքացիների եւ թեթեւ զենքով զինյալների դուրսբերում Հալեպի արեւելյան շրջաններից»: Համաձայնագրի ստորագրումը նաեւ հավաստել է «Ահրար աշ Շամ» ազդեցիկ խմբավորումը, որը պայքար է մղում Սիրիայի կառավարական բանակի դեմ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում