Լավրովը եւ Շտայնմայերը քննարկել են Հալեպի իրադրությունը

Լավրովը եւ Շտայնմայերը քննարկել են Հալեպի իրադրությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Գերմանիայի իր պաշտոնակից Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ քննարկել է Հալեպի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՌԴ ԱԳ նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Դրանում նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ:

«Ի զարգացումն դեկտեմբերի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջեւ կայացած հեռախոսազրույցի, նախարարները կարծիքներ են փոխանակել Սիրիայի ճգնաժամի կարգավորան ընթացքի շուրջ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հալեպի իրադրությանը եւ քաղաքի՝ ահաբեկիչներից ազատագրված արեւելյան շրջանների խաղաղ բնակչությանը հումանիտար օջանդակություն ցուցաբերելու խնդիրներին»,– ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում