Ֆրանսիայի Ազգային ժողովը երկրում արտակարգ դրությունը երկարացրեց մինչեւ 2017 թվականի հուլիսի 15-ը

Ֆրանսիայի Ազգային ժողովը երկրում արտակարգ դրությունը երկարացրեց մինչեւ 2017 թվականի հուլիսի 15-ը

Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 14-ին երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարացրել է մինչեւ 2017 թվականի հուլիսի 15-ը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Հարցը քվեարկության էր դրվել Ֆրանսիայի կառավարության առաջարկությամբ, որը գտնում է, որ ահաբեկչական գործողությունների սպառնալիքն ամբողջությամբ վերացված չէ:

Արտակարգ դրությունը մտցվել էր 2015 թվականին Փարիզում կատարված մի շարք ահաբեկչական գործողություններից հետո, որը 130 մարդու կյանք խլեց, այնուհետեւ երկարացվել էր մի քանի անգամ: Ազգային ժողովի որոշումը դեկտեմբերի 15-ին պետք է հաստատվի Սենատի կողմից:

Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, արտակարգ դրության ռեժիմը հանրապետության անվտանգության ծառայություններին ընդլայնված լիազորություններ է տրամադրում ահաբեկչական գործունեության մեջ կասկածվողների որոնման ու ձերբակալման հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում