Ստամբուլում թուրքերը բողոքի ակցիա են կազմակերպել Ռուսաստանի հյուպատոսության դիմաց

Ստամբուլում թուրքերը բողոքի ակցիա են կազմակերպել Ռուսաստանի հյուպատոսության դիմաց

Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց շուրջ հարյուր հոգանոց խումբը բողոքի ակցիա է կազմակերպել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Խումբը պահել է պաստառ «Իմպերիալիստ Ռուսաստան, չքվիր Սիրիայից» գրությամբ: Բողոքի ակցիայի մասնակիցները տարբեր կոչեր են հնչեցրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, Ռուսաստանի և Իրանի դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում