Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում

Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում

Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են Սիրիայի հյուսիսում իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին նոր հարվածներ հասցնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական կողմի տվյալներով` օդուժի հասցրած հարվածների հետևանքով ոչնչացվել է ԻՊ-ին պատկանող 84 թիրախ, այդ թվում և զենքի պահեստներ ու փոխադրամիջոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում