Գերմանիայի դեսպանն այցելել է Թուրքիայի մեջլիսի փոխնախագահին

Գերմանիայի դեսպանն այցելել է Թուրքիայի մեջլիսի փոխնախագահին

Գերմանիայի իշխանությունները դիվանագիտական քայլ են ձեռնարկել` մեղմելու պաշտոնական Բեռլինի և Անկարայի միջև լարված հարաբերությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle պարբերականը, Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում այցելել է մեջլիսի փոխնախագահ Այշե Նուր Բահչեքափըլըին, ում Գերմանիայում օդանավակայանում սպասեցնել էին տվել` փաստաթղթեր չունենալու պատճառով:

Դեսպանը հանդիպման ժամանակ հայտնել է, որ ցավում է Քյոլնի օդանավակայանում կատարվածի համար: Նա նշել է, որ ոստիկանները գործել են համաձայն օրենքների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում