Կատարվում է քննություն՝ պարզելու Ռոբերտ Հարությունյանի մահվան հանգամանքները

Կատարվում է քննություն՝ պարզելու Ռոբերտ Հարությունյանի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 56-ամյա Ռոբերտ Հարությունյանի մահվան հանգամանքները:

2016 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ «Նկարիչների Միության» շենքի՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցում մահացել է 56-ամյա Ռոբերտ Հարությունյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ փորձագետի և դատաբժշկի հետ միասին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1960 թվականին ծնված Ռոբերտ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Զննությամբ վերջինիս աջ ձեռքում հայտնաբերվել է «ԳԼՕՔ 19, ՄԱՅ 289» տեսակի ատրճանակ, իսկ հատակին՝ մեկ պարկուճ և գնդակ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Դեպքի հանգամանքները պարզելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում