Լավրովը Սիրիայի շուրջ Թուրքիայի հետ երկխոսությունը նախընտրել է ԱՄՆ-ի հետ բանակցություններից

Լավրովը Սիրիայի շուրջ Թուրքիայի հետ երկխոսությունը նախընտրել է ԱՄՆ-ի հետ բանակցություններից

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Սիրիայի շուրջ ռուս-թուրքական փոխգործակցությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան ԱՄՆ-ի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ելույթ ունենալով «Երկոսություն հանուն ապագայի» ծրագրի մասնակիցների առջեւ՝ նա «ապարդյուն հավաքույթներ» է որակել Սիրիայի շուրջը ԱՄՆ-ի հետ անցկացվող բանակցությունները: Նրա խոսքով՝ Անկարայի հետ փոխգործակցությունը «կարող է ավելի արդյունավետ լինել»:

Դեկտեմբերի 13-ին ՌԴ-ի ԱԳ նախարարությունը հայտնել էր թուրքական կողմի նախաձեռնությամբ ՌԴ-ի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջեւ կայացած հեռախոսազրույցի մասին:

Սերգեյ Լավրովը նաեւ մեկնաբանել է Հալեպի իրադրությունը՝ նշելով, որ Մոսկվայում հույս ունեն, որ Հալեպում զինյալները մոտ օրերս կդադարեցնեն դիմադրությունը, եւ իրադրությունը կկարգավորվի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում