Ֆրանսիան անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի դիտորդների ներկայությունը Հալեպում

Ֆրանսիան անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի դիտորդների ներկայությունը Հալեպում

Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որ ՄԱԿ-ն իր դիտորդներին ուղարկի Հալեպ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոն՝ ելույթ ունենալով «ֆրանս-2» հեռուստաալիքի եթերում:

«Հալեպում տեղի ունեցող իրադարձությունները ահավոր ողբերգություն են, այնտեղ քաոս Է տիրում: Ֆրանսիան անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի, ինչպես նաեւ միջազգային այլ կազմակերպությունների, ինչպես, օրինակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՅՈՒՆԻԵՍՖ-ի դիտորդների ներկայությունը Հալեպում: Հարկ է, որ նրանք միջամտեն այնտեղ ծավալվող իրադարձություններին»,-նշել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում