Երևանում «Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկան

Երևանում «Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկան

Երեւանի Պուշկինի փողոցի թիվ 72 շենքի դիմաց դեկտեմբերի 13-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում