92-ամյա Ռոբերտ Մուգաբեն կրկին կառաջադրվի Զիմբաբվեի առաջիկա նախագահական ընտրություններում

92-ամյա Ռոբերտ Մուգաբեն կրկին կառաջադրվի Զիմբաբվեի առաջիկա նախագահական ընտրություններում

Զիմբաբվեի իշխող կուսակցություն «Զիմբաբվեի ազգային աֆրիկյան միություն` հայրենասիրական ճակատը»-ը (Zanu-PF) կաջակցի երկրի ղեկավար Ռոբերտ Մուգաբեին, եթե վերջինս առաջադրվի 2018թ-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով AP-ն, այս մասին հայտարարել է իշխող կուսակցության նախագահ Իգնատիուս Չոմբոն:

92-ամյա Մուգաբեն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրություն էր հայտնել: Չոմբոյի խոսքով` Մուգաբեն երկրի համար «իմաստություն և միասնություն է բերում»:

Մուգաբեն աշխարհում պետության ամենածեր ղեկավարն է: Նա առաջին անգամ դարձել է Զիբաբվեի նախագահ 1987թ-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում