Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարվել է հիջաբ կրել Սաուդյան Արաբիայում

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարվել է հիջաբ կրել Սաուդյան Արաբիայում

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վան դեր Լեյենը Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում հրաժարվել է հիջաբ կրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Daily Mail-ը, նախարարը հայտարարել է, որ կանայք տղամարդկանց հավասար իրավունք ունեն ընտրելու իրենց հագուստը:

Այս առնչությամբ Վան դեր Լեյենն իր մտահոգությունն է հայտնել նաև սաուդյան թագաժառանգ Սալման բին Աբդուլազիզ ալ-Սաուդի հետ հանդիպման ժամանակ:

Գերմանացի նախարարի նման պահվածքը բավականին բուռն արձագանք է գտել սոցիալական ցանցեր սաուդական հատվածում: Նույնիսկ հնչել են վան դեր Լեյենին ձերբակալելու կոչեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում