Ասադը պատմել է, թե ինչպես կարող է Թրամփը դառնալ Սիրիայի դաշնակից

Ասադը պատմել է, թե ինչպես կարող է Թրամփը դառնալ Սիրիայի դաշնակից

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հնարավոր է համարում, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դառնա Սիրիայի «միակ» դաշնակիցը:

«Թրամփի նախընտրական արշավի ընթացքում նրա հայտարարությունները՝ ահաբեկչության դեմ պայքարի և այլ երկրների հարցերին չխառնվելու հարցերի շուրջ, եղել են հստակ և հասկանալի: Դա, իհարկե, լավ է: Սակայն ամեն ինչ կախված է Թրամփի՝ այդ ուղղությամբ քայլերը շարունակելու կամքից և թե որքանով նա կկարողանա դա անել: Բոլորին հայտնի է, թե ԱՄՆ-ում որքանով է լոբբին հզոր»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Ռոսիա-24-ին տված հարցազրույցում ասել է Ասադը:

Նրա խոսքով, եթե Թրամփը կարողանա հաղթահարել այդ բոլոր խոչընդոտները և իրականում գործի ահաբեկչության դեմ, ապա կդառնա Սիրիայի միակ դաշնակիցը: «Եվ ձերը նույնպես, մենք ձեզ հետ մշտապես հենց այդ կոչն ենք անում»,- ընդգծել է Ասադը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում