Ադրբեջանը սահմանափակել է Ռուսաստանից թռչնամսի ներկրումը

Ադրբեջանը սահմանափակել է Ռուսաստանից թռչնամսի ներկրումը

Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական վերահսկողության ծառայությունը ժամանակավորապես սահմանափակել է Ռուսաստանի որոշ շրջաններից Ադրբեջան թռչնամսի ներկրումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական apa.az-ը:

Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության հաղորդմամբ` սահմանափակման պատճառը Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Կալմիկիայի Հանրապետությունում եւ Աստրախանի մարզում ընտանի թռչունների շրջանում հայտնաբերված բարձր պաթոգենային H5 վիրուսի տարածումն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում