Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության եւս մեկ պատգամավոր

Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության եւս մեկ պատգամավոր

Անկարայի Էսինբողա օդանավակայանում ձերբակալվել է Թուրքիայում գործող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Թունջելիից ընտրված պատգամավոր Ալիջան Օնլուն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Օնլուի նկատմամբ բացված են 12 տարբեր վարույթներ, եւ դատարանը նրան բերման ենթարկելու որոշում է կայացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում