Թուրքիայում բողոքի ցույցեր են կազմակերպվել Իրանի դեսպանատան և հյուպատոսարանի առջև

Թուրքիայում բողոքի ցույցեր են կազմակերպվել Իրանի դեսպանատան և հյուպատոսարանի առջև

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում դեկտեմբերի 14-ին բողոքի ցույցեր են կազմակերպվել Իրանի դեսպանատան և գլխավոր հյուպատոսարանի առջև: Թուրք ցուցարարներն իրենց դժգոհությունն են արտահայտել Սիրիայի կառավարական ուժերին պաշտոնական Թեհրանի աջակցության առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Անկարայում հավաքված ցուցարարներն Իրանին անվանել են «տարածաշրջանի մարդասպան»: Նրանք տարբեր պաստառներ են պահել ձեռքերում, որոնց վրա եղել է «Մարդասպան Իրան, չքվիր Սիրիայից», «Հալեպն Իրանի գերեզմանը կդառնա» և այլ գրություններ:

Նմանօրինակ կոչեր հնչել են նաև Ստամբուլում` Իրանի հյուպատոսարանի դիմաց կազմակերպված ցույցին:

Ավելի վաղ նմանօրինակ բողոքի ակցիա էր կազմակերպվել Անկարայում Ռուսաստանի դեսպանության և Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսարանի դիմաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում